«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ցեղասպանության համընդհանուր ճանաչման դեպքում անչափ բարդանում է սկսածը շարունակելու և մինչև վերջ հասցնելու թուրքական «առաքելությունը»

Ցեղասպանության համընդհանուր ճանաչման դեպքում անչափ բարդանում է սկսածը շարունակելու և մինչև վերջ հասցնելու թուրքական «առաքելությունը»
08.09.2025 | 14:18

Վերջերս անհարկի արդիականություն ձեռք բերած հարցերից մեկը. «Ի՞նչ է տվել մեզ Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ երկրների կողմից ճանաչելը, արդյո՞ք այդ հարցը մեզ չի պարտադրվել օտար ուժերի կողմից՝ իրենց շահերին ծառայեցնելու համար»։ Ի դեպ, հրեան երբեք նման հարց չի բարձրացնի, քանզի հրաշալի գիտե, թե ինչ է նշանակում Հոլոքոստը և ինչ կարող է տալ։

Նախ, անկախ նրանից, թե որ օտար ուժերին է ձեռնտու այդ հարցը միջազգային հարթակներում շրջանառության մեջ դնելը, դա առաջնահերթ հայի ինքնության և արժանապատվության խնդիրն է։ Ընդ որում, դա սոսկ ցեղասպանություն չէ, դա եղել և մնում է մեր ազգային պատմությունն ու մշակույթը ամբողջովին յուրացնելու հակամարդկային նենգ միջոց, որի հիմքում դրվել է «Այս տարածքում հայ չկա, հետևաբար, այստեղ ամենը ի սկզբանե մերն է եղել» թեզը։ Թուրքիայի իշխանությունները հաճախ են իբրև հանդուրժողականության փաստարկ նշում 55 հազար հայի առկայությունը, բայց խնամքով շրջանցում են այն իրողությունը, որ ընդամենը 100 տարի առաջ, անգամ Հայոց ցեղասպանությունից հետո, մնացել էր շուրջ 2,5 մլն հայ։

Ինչ վերաբերում է ճանաչելուն. մեզ հենց այն է տվել, որ թուրքական իշխանությունները գոնե փոքր-ինչ անհանգստացել են և ձգտում են հաշվի նստել, այլապես ընդհանրապես կանտեսեին։ Նաև անհանգստացել են, քանի որ համընդհանուր ճանաչման դեպքում անչափ բարդանում է սկսածը շարունակելու և մինչև վերջ հասցնելու «առաքելությունը»։

Եվ այս համատեքստում ուղղակի փորձեք հետևյալ հարցին պատասխանել՝ Ադրբեջանը միլիարդներ է ծախսում, որ սոսկ ճանապա՞րհ ունենա Մեղրիով, և դա այն դեպքում, երբ այդպիսի մի քանի ճանապարհ ունի, որոնք էական ծանրաբեռնվածություն անգամ չունեն, ի՞նչ երաշխիք, որ Սյունիքը չի արժանանա Նախիջևանի ճակատագրին ...

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3303

Մեկնաբանություններ